Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հրաժեշտ տվեց թիմին

Հրաժեշտ տվեց թիմին
03.06.2014 | 12:42

Նոր մրցաշրջանից ֆուտբոլային կարիերան «Նյու Յորք Սիթիում» կշարունակի Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դավիդ Վիլյան, ով ավարտվածում հասցրեց դառնալ երկրի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից: Ահա թե twitter-յան իր էջում ինչ է գրել երեսուներկուամյա մարզիկն իր արդեն նախկին ակումբի մասին. «Շնորհակալ եմ «Աթլետիկոյին» ու նրա երկրպագուներին այս անմոռանալի մրցաշրջանի համար: Այս ակումբը միշտ իմ սրտում կլինի»: Հիշեցնենք, որ մրցաշրջանում Վիլյան խաղադաշտ է դուրս եկել 43 անգամ, դարձել 13 գոլի հեղինակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 720

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ